Skip to content Skip to footer

Ողջույն,

Ես Անժելան եմ՝ թվային հոգեբան: 2024թ-ին սովորել եմ ՌԴ-ում մեր օրերում բավական հայտնի   թվային հոգեբան Միլանա Տարբայի հիմնած օնլայն դպրոցումИнститут цифровой психологии” և ստացել համապատասխան դիպլոմ. առաջին շրջանավարտներից եմ:   

Այս մեկ տարվա ընթացքում հասցրել եմ խորհրդատվություններ անցկացնել և կատարել հաշվարկներ մոտ 300 հաճախորդների համար, անց եմ կացրել միջոցառում ՙինչպես վերականգնել էներգիան՝ ըստ ծննդյան թվի՚ խորագրով, անց եմ կացրել 2025թ-ի էներգիայի մասին օնլայն հանդիպում, առաջարկել եմ 2024 և 2025 թթ-ի համար անհատական օրացույցներ և ակտիվորեն վարում եմ իմ՝ թվային հոգեբանության մասին բլոգը:

Առաջարկում եմ օնլայն և օֆֆլայն խորհրդատվություններ, որոնց ընթացքում իմանում եք Ձեր ծննդյան թվին բնորոշ դրական ու բացասական կողմերը, ինչպես շտկել բացասականներն ու ինչպես ակտիվացնել դրականները, որոնք են Ձեր ուժեղ կողմերը և թույլ կողմերը, ինչպես զարգացնել Ձեզ պակասող էներգիաները, ինչպես հաղթահարել սեփական էգոն և անցնել տրանսֆորմացիայի միջով ու փոխել կյանքը, աշխատում ենք Ձեզ անհանգստացնող թեմաների շուրջ, կիրառում պրակտիկ վարժություններ, որոնք օգնում են փոխել Ձեր աշխարհայացքը:

Առաջարկում եմ նաև այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝

– անհատական հաշվարկներ ինչպես Ձեր, այնպես էլ Ձեր երեխաների համար

– զույգի համատեղելիության հաշվարկ

– ամուսնության օրվա հաշվարկում

– երեխայի անվան հաշվարկում, անհատական հաջողության օրացույց և այլն: